«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է «Ոսկե խաղակոշիկի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Ինձ համար այդքան էլ կարևոր չեն անհատական մրցանակները: Կարևորը թիմի հաղթանակն է: Եթե «Բարսելոնայի» հաջող ելույթներն օգնում են ինձ մրցանակներ շահել, ապա ես միայն ուրախ եմ: Այդպիսի համադրումն իմ սրտով է: Սակայն գոլ խփելու համար ինձ լրացուցիչ խթան պետք չէ: Փոքր ժամանակ գոլ էի խփում քաղցրավենիքի համար: Աշխատակիցներից մեկն ասաց ինձ, որ յուրաքանչյուր գոլի համար մեկ փքաբլիթ կստանամ: Երբ խաղադաշտ էի դուրս գալիս, մտածում էի միայն դրա մասին», – Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport Express-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի»» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է 2011/12 մրցաշրջանում եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակին: