Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրեց Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը։
Վերջին ամիսներին հայկական ֆիլմաշխարհը բաժանվել է երկու ճամբարի. Շողակաթ Վարդանյանի «1489»-ի համակիրներին մեղադրում են ընդգծված հակառուսական դիրքորոշման մեջ, իսկ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի համակիրներին՝ Արցախյան խնդրի հանդեպ անտարբերության մեջ։ ՍիվիլՆեթի հետ զրույցում կինոքննադատ Րաֆիի Մովսիսյանը փորձում է պատասխանել հետևյալ հարցերին` ո՞ր ֆիլմն ավելի մեծ հավանականություն ուներ «Օսկար»-ի կարճ ցանկում հայտնվելու, ինչո՞ւ ընտրվեց ռուսական համարտադրության «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը, և ի՞նչ սպասել Օսկարից։