Վրաստանի նոր կառավարությունը մտադիր է էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից

Վրաստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Կախա Քալաձեն հայտարարել է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ համագործակցության մասին՝ 2013թ. հունվարից Ռուսաստանից էլեկտրէնեներգիա ներկրելու նպատակով, հաղորդում է ռուսական «Վզգլյադը»: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, թե մտադիր է նաև վերանայել ռուսական ընկերության հետ պայմանագիրը՝ էլեկտարէներգիայի սակագների նվազեցման նպատակով: Էներգետիկայի փոխնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ անարդար է, երբ Վրաստանի քաղաքացին էլեկտրաէներգիայի համար նույն սակագինն է վճարում, ինչ զարգացած երկրի բնակիչը: Ադրբեջանում 1 կվտ էլեկտրաէներգիայի համար այս երկրի բնակիչը վճարում է $0,072, Հայաստանինը՝ $0,06: Վրաստանում էլեկտրէներգիայի սակագինը 1կվտ/$0,1 է:

Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանն է պատկանում Վրաստանի «Թելասի» էներգետիկ խոշոր ընկերության բաժնետոմսերի 75%-ը: Ընկերության բաժնետոմսերի մնացած 25%-ը պատկանում է Վրաստանի կառավարությանը:

Մեկնաբանել