Իշխանությունը եկեղեցու հետ հաշտվելու շանս ուներ. Միքայել արք. Աջապահյան

Քաղաքականության մեջ Բագրատ սրբազանի անելիքը փչացրին նախկին նախագահները, ասում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Նրա գնահատմամբ՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ ժողովրդի բացասական վերաբերմունքը խոչընդոտում է որևէ ընդդիմադիր շարժման հաջողություն, որին աջակցում են նրանք։ Արքեպիսկոպոսը համոզված է, որ Բագրատ սրբազանի իսկական կոչումը հոգևոր ծառայությունն է։

Հարցազրույցում քննարկվում են նաև եկեղեցու և իշխանության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու ապագա հեռանկարները։

Մեկնաբանել