Հայ երիտասարդ գիտնականները` միջազգային գիտաժողովներում

ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել է ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հոկտեմբեր ամսվա արդյունքները: Ինչպես հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով հիմնադրամի կողմից աջակցություն են ստանալու չորս երիտասարդ գիտնականներ:

Կենսաբանական գիտությունների թեկնածուներ Վարդան Մամիկոնյանը և Թորգոմ Սեֆերյանը նոյեմբերի 15-16-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Բարձր տեխնոլոգիաները, հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները ֆիզիոլոգիայի, բժշկության և դեղագործության ոլորտներում» խորագրով 4-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին։

Բանասիրական գիտությունների թեկնածու Գարիկ Մկրտչյանը նոյեմբերի 7-9-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՌԴ գիտությունների ակադեմիայի լեզվաբանության հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող Հայ լեզվաբանության IX միջազգային գիտաժողովին։

Տնտեսագիտության թեկնածու Վերգինե Գալստյանը նոյեմբերի 21-22-ը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական գիտական ֆորումի աշխատանքներին։

Մեկնաբանել