ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի դեմ հարվածները

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի դեմ գործողությունները։

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգությունը խաթարելուն ուղղված գործողությունները, որոնք արտահայտվել են նաև անցյալ շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա պաշտպանել միջազգային իրավունքը և կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- նշված է ԱԳՆ X-ի էջում։

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հոկտեմբերի 1-ին իրանական հարձակումների։ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։

Մեկնաբանել