Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարարը նոր հեռուստաալիք է ստեղծում

Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն կդառանա Վրաստանում նոր հեռուստաալիքի հիմնադիրներց և ֆինանսավորողներից մեկը: Այս մասին հայտարարել է նոր հեռուստաալիքի ներկայացուցիչ, Վրաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Գիգի Բոկերիայի կինը՝ Թամար Չերգոլաիշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»: Նոր հեռուստաալիքը արդեն ձեռք է բերել նախկինում Վրաստանի պաշտպանության նախարությանը պատկանող «Սակարտվելո» հեռուստաալիքի արտոնագիրը:

«Հեռուստաալիքը տեղեկատվական կլինի: Մենք կհաամգործակցենք կառավարության նախկին անդամների հետ», -ասել է Չերգոլաիշվիլին:

Նրա խոսքով՝ նոր հեռուստաալիքի մեկնաբանները կլինեն արտաքին և ներքին գործերի նախակին փոխնախարարներ Սերգի Կապանաձեն և Էկա Զգուլաձեն :

Ներկայում քննարկվում է հեռուստաալիքի անվանումը:

Մեկնաբանել