Ռոնալդուն Ռեալի ապագայի հիմքն է. Բուտրագենյո

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն իր կարծիքն է հայտնել ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի մասին:

«Ամեն անգամ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս գալիս լավագույնը լինելու ցանկությամբ: Նա «Ռեալի» ապագայի հիմքն է: Նրա ցուցանիշերն ուղղակի ապշեցուցիչ են: Չգիտեմ, գիտակցո՞ւմ ենք արդյոք Ռոնալդուի պես խաղացող ունենալու առավելությունը մենք` մադրիդիստաներս, թե ոչ:

Եթե թիմակիցն ավելի լավ դիրքում է` Կրիշտիանոն փոխանցում կկատարի, ինչպես Իգուաինի դրվագում: Սակայն Ռոնալդուն մեր հարձակման գծի առաջատարն է:

Նա փոխեց հարձակվող կամ հարձակվողական ոճի ֆուտբոլիստ հասկացությունը: Իմ ժամանակ հեթ-տրիկն արտառոց երևույթ էր, իսկ հիմա մենք ասում ենք` ահա, տեսեք, Ռոնալդուի հերթական հեթ-տրիկը:

Ես կցանկանայի Ռոնալդուի հետ խաղալ նույն թիմում: Վստահ եմ` մեծ հաճույք կստանայի դրանից: «Ռեալում» երբևէ հանդես եկած հարձակվողներից Ռոնալդուն իմ տեսածներից լավագույնն է:

Արդյոք նա՞ կարժանա «Ոսկե գնդակին»: Մեր ակումբից այդ մրցանակին են հավակնում վեց ֆուտբոլիստներ, և դա իսկապես կարևոր է», – մասնագետի խոքսերն է մեջբերում AS-ը: