Ռոման Բերեզովսկի. Դինամոն լավ է խաղում վեջին հանդիպումներում

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի գավաթի «Խիմկիի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Բոլոր խաղացողները մարզաբազայում են, մասնակցել են մարզմանը և ցանկանում են խաղալ։ «Դինամոն» վերջին խաղերում լավ է դրսևորում իրեն, քայլ առ քայլ իրականացնում ենք ծրագրերը, ուստի ֆուտբոլիստները չեն ցանկանում բաց թողնել այդ պահը։ Մթնոլորտը բավականին լավն է։ Դեռևս հայտնի չէ, թե ով կմասնակցի հանդիպմանը։

Այս պահի դրությամբ մենք ավելի պաշտպանողական բնույթի ֆուտբոլ ենք ցուցադրում, անցյալ մրցաշրջանի համեմատ, և գրոհելիս շատ բան կախված է խաղացողների անհատական որակներից։ Հատկապես, մեզ օգնում է Ալեքսանդր Կոկորինը, ով շատ մեծ աշխատանք է կատարում»,- Բերեզովսկիի խոսքերն է մեջբերում R-Sport-ը։

Մեկնաբանել