Քուրդ ցուցարարներն ընդհարվել են թուրքական ոստիկանության հետ

Թուրքիայի արևելյան մի շարք քաղաքներում երեկ երեկոյան հազարավոր քրդեր բողոքի ցույցի ժամանակ ընդհարվել են ոստիկանության հետ. հաղորդում է BBC-ն:

Տարբեր քաղաքաներում կազմակերպված այս ցույցի նպատակն էր ուշադրություն հրավերել հացադուլ հայտարարած 650 քուրդ բանտարկյալների վրա:

Ցուցարարները պահանջել են իշխանություններից քրդերին առավել իրավունքներ տալ, ինչպես նաև բարելավել «Քրդական աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները. նա այժմ գտնվում է մենախցում:

Ականատեսների վկայությամբ՝ այս հացադուլը ևս մի ապացույց է, որ թուրքական իշխանությունների և երկրի բնակչության 15-20%-ը կազմող քրդերի միջև հարաբերություններն ավելի են սրվում:

Հիշեցնենք, որ թուրքական բանակի և քրդերի անկախությունը պահանջող «Աշխատավորական» կուսակցության անդամների միջև բախումներն առավել ակտիվացել են անցյալ տարվանից:

Մեկնաբանել