Յակոբ (Ճեք) Եուրէճեանը երկար տարիներ է արդեն, ինչ Հայաստանում բարեգործական տարբեր նախագծեր է իրականացնում։ Նրա միջոցներով է կառուցվում Հայաստանի մանուկներ հիմնադրամի Մյասնիկյան գյուղի մոտ «Երեխայի և ընտանիքի կենտրոն»-ը, որի կողքին ստեղծվելու է հիմնադրամի երկրորդ Սմարթ կենտրոնը՝ Արմավիրի մարզում։ Եուրէճեանը կրթաթոշակ է տրամադրում հայաստանցի հարյուրավոր ուսանողների ու ներգրավված է մարդասիրական բազմաթիվ նախաձեռնություններում Գյումրիում։
Նա ասում է, որ պետք չէ մարդուն ասել, որ սիրում ես նրան, պետք է սերը գործով ցույց տալ՝ «love in action»:
Յակոբ Եուրէճեանը նաև ՍիվիլՆեթի խոշոր նվիրատուներից է։ Նրա աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք ավելի լայնորեն լուսաբանել Հայաստանը։
ՍիվիլՆեթի Լարա Չոլաքյանը Լոռու Սմարթ կենտրոնում Եուրէճեանի հետ զրուցել է նրա անցած ճանապարհի ու ծրագրերի մասին։