Վարչապետի աշխատակազմը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 7-ի նիստում։
Մեսրոպ Մեսրոպյանը 2019-2020 թվականներին եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, ապա Կոտայքի մարզպետ։ Նա ՔՊ վարչության անդամ, «Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Սասուն Միքայելյանի ազգականն է, որի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը ողջունել էր նոյեմբերի 5-ին։
ՀԾԿՀ նախկին նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին՝ էլեկտրաէներգիայի պարբերական խափանումներից դժգոհությունների ու Հայաստանի էլեկտրական ցանցերի նկատմամբ քննադատությունների ֆոնին։