Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելու, իսկ երկրի ՀԱՊԿ անդամակցության հարցը պարզ կդառնա ժամանակի ընթացքում, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սարգսյանը, որ ներկայում Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգողն է, Վալդայի ֆորումի ժամանակ Life.ru-ի թղթակցին ասել է, որ «Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցելու: [Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը], կապրենք՝ կտեսնենք»,- ասել է նա:
Նախկին վարչապետը հավելել է, որ ներկայում հայ հասարակության մեջ կան տարբեր դիրքորոշումներ: Ղարաբաղյան պատերազմից հետո օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի դիրքորոշման մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ իր համար նոր ռազմավարական որոշումներ ընդունելու համար: