Քոբի Բրայանտ. մտադիր ենք չեմպիոնական տիտղոսը վերադարձնել Լոս Անջելես

«Լոս-Անջելես Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանտը, ով «Դալասի» հետ մրցաշրջանի մեկնարկային խաղում (91։99) 22 միավոր է վաստակել, նշել է, որ թիմը մեծ սպասելիքներ ունի ընթացիկ առաջնությունից։

«Ինչպես բոլորդ գիտեք, մենք շատ բան ենք սպասում նոր մրցաշրջանից։ Մտադիր ենք չեմպիոնական տիտղոսը վերադարձնել Լոս Անջելես», – Բրայանտի խոսքերն է մեջբերում NBA-ի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել