Մեսսի. Կասիլյասը կարող է ստանալ Ոսկե գնդակը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ մրցակցության, «Ոսկե գնդակի» հավակնորդների, Չավիի ու Ինյեստայի մասին։

«Ես չգիտեմ, թե ինչու է Ռոնալդուն հայտարարել, որ տխուր է «Ռեալում»։ Դա ինձ չի հետաքրքրում, ես միմիայն իմ ելույթների վրա եմ կենտրոնացած։ Ամեն անգամ, երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, լրագրողները սկսում են մեզ համեմատել, սակայն ես արդեն հոգնել եմ այդ համեմատություններից։

Ես չեմ գտնում, որ Կասիլյասը չպետք է ստանա «Ոսկե գնդակը» միայն այն պատճառով, որ դարպասապահ է։ Ոչ, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է իր թիմի համար, նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, եթե ոչ լավագույնը։

Չավին ու Ինյեստան մեծ ֆուտբոլիստներ են։ Նրանցից մշտապես կարող ես ինչ-որ բան սովորել։ Կարծում եմ, որ նրանք միմյանց նման են։ Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն իր յուրահատկություններն ունի, սակայն այդ ֆուտբոլիստները մի վրձնի կտավ են», – Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ն