Գլխավոր Լրահոս

Մեր հավաքական սոցիալ-մտածողությունն ապապետական է. Փաշինյան

Մեր հավաքական սոցիալ-մտածողությունն ապապետական է. Փաշինյան

«Մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է»։ Նոյեմբերի 14-ին ԱԺ-ում  2025-ի բյուջեի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական: Ես ինձ պարբերաբար բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչ ասում ենք, այն, ինչին հավատում ենք երբեմն կամ հաճախ այս կամ այն չափով իր վրա կրում է ապապետականության անտեսանելի, անարձանագրելի կնիքը: Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: Մեր ինքնաճանաչման համար սա առանցքային գործոն է, իսկ ինքնաճանաչումն առանցքային գործոն է մեր կենսական օրակարգը ճանաչելու համար, իսկ կենսական օրակարգը ճանաչելը կարևոր է  զարգացումն ու առաջընթացն ապահովելու, պետության հարատևությունը երաշխավորելու համար»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ վերջին 600-ամյակում Հայաստանը միայն 35 տարի է անկախ պետության փորձ ունեցել. «Ատացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, որովհետև վերջին 600 տարին ապրել ենք մեզ պարտադրված և ոչ թե մեր ստեղծած պետության մեջ»:

«Ակնհայտ է, որ վերը շարադրվածի հետևանքով մեր սոցիալ-մտածողությունը, մեր սոցիալ-հոգեբանությունը համակարգային, ինստիտուցիոնալ չէ, այլ դրվագային է, որը տվյալ դեպքում ապապետականի հոմանիշ է»,- նշել է նա:

https://www.youtube.com/watch?v=K0TLoF_zTeM
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում