Եթե Իբրահիմովիչը չստանա Ոսկե գնդակը, դա կվկայի կոռուպցիայի մասին. Ռայոլա

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետաքրքրությունները ներկայացնող գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդը այս տարի պետք է արժանանա «Ոսկե գնդակին»: Հիշեցնենք, որ շվեդը հայտնվել է մրցանակի համար 23 հավակնորդների ցուցակում:

«Իբրահիմովիչը պարտադիր պետք է արժանանա «Ոսկե գնդակին»: Եթե այդպես էլ լինի, ապա դա կլինի անկախ և արդարացի որոշում: Իսկ եթե «Ոսկե գնդակը» չհասնի նրան, ապա պարզ կլինի, որ կազմակերպիչները կոռումպացված են և քաղաքական դրդապատճառներով են որոշում կայացնում: Այս մրցանակին արժանանում է աշխարհի լավագույն խաղացողը, վերջին տարիներին լավագույնը Զլատան Իբրահիմովիչն է», – Ռայոլայի խոսքերրն է մեջբերում SkySports-ը:

Մեկնաբանել