Իրավապահ ու դատական համակարգի պաշտոնանկություններում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը բացառապես քաղաքական հետք է տեսնում։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը գնում է դիկտատուրայի կառուցման ճանապարհով։ «Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ ինքը կունենա անխոչընդոտ հնարավորություն իրագործելու այն պլանները, որոնք միայն դիկտատուրայի պայմաններում են իրականանալի։ Հայկական ինքնության ոչնչացում, պատմական իրադարձությունների վերաձևում, մեր համընդհանուր իրավունքներից հրաժարում՝ այս ամենը հնարավոր է անել միայն մենատիրական համակարգում», – նշում է Կարապետյանցը։
Փաշինյանը գնում է դիկտատուրայի․ Նինա Կարապետյանց
Post navigation
Posted in: