Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային Visa Cashless Forum-ը  

Նյութը հրապարակվում է որպես գովազդ

2024թ. նոյեմբերի 22-ին Երևանում տեղի կունենա Visa Cashless Forum 2024-ը։ Այս միջազգային միջոցառումը կհամախմբի մասնակիցներին՝ թվային վճարումների և անկանխիկ տնտեսության առաջընթացը, Հայաստանի ֆինանսական շուկայի և բանկային հատվածի վերափոխումը և նորագույն տեխնոլոգիաները և վճարային նորարարական լուծումները ուսումնասիրելու նպատակով։ Ֆորումի հիմնական բանախոսները կլինեն Visa-ի բարձրաստիճան ղեկավարները, հանրային և բիզնես հատվածների ներկայացուցիչները և վճարային տեխնոլոգիաների և ֆինանսների ոլորտների միջազգային և տարածաշրջանային առաջատար փորձագետները։

«Ավելի քան 20 տարի ներկա լինելով հայաստանյան շուկայում՝ Visa-ն ամուր կապեր է հաստատել հանրային և մասնավոր հատվածների գործընկերների հետ՝ Հայաստանում նորարարական վճարային տեխնոլոգիաները զարգացնելու և իրականացնելու, ինչպես նաև հազարավոր տեղական քարտապանների և բիզնեսների համար թվային վճարումները հարմարավետ և հասանելի դարձնելու նպատակով»,- ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։ – Այս տարի մենք ուրախ ենք կազմակերպել Visa Cashless Forum-ը Երևանում՝ կարևորելով երկրի առաջընթացը դեպի անկանխիկ ապագա տանող ճանապարհին։ Վստահ եմ, այս միջոցառումը արդյունավետ հարթակ կլինի մոտեցումները, փորձը և նորարարական լուծումները կիսելու համար՝ թույլ տալով մեզ գործընկերների հետ համատեղ աշխատել երկրում տնտեսական աճը խթանելու և առաջադեմ տեխնոլոգիաները ներդնելու ուղղությամբ»։

Visa Cashless Forum-ը Visa-ի ուղենիշային միջոցառումներից մեկն է CISSEE տարածաշրջանում և կենտրոնացած է ֆինանսական հատվածի վերջին միտումների վրա։ Առաջին անգամ ֆորումն անցկացվել է 2017թ. Ուկրաինայում, այնուհետև կազմակերպվել է Ղազախստանում, Սերբիայում և այլ երկրներում։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Visa Cashless Forum-ը։

Visa-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին և ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին և ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

ԶԼՄ-ների հարցումների համար

Մարիամ Գվարաձե

Վրաստանում Visa-ի մամուլի ծառայություն

Noblet Media Արևելյան գործընկերություն

Հեռ.՝ +99555449965

Էլ.փոստ՝ [email protected]

Մեկնաբանել