Կրասնոդարի ղեկավարները Յուրա Մովսիսյանին փոխարինող են փնտրում

«Կրասնոդարը» ցանկանում է վարձակալել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 27-ամյա հարձակվող Ալեքսանդր Բուխարովին: Life Sports-ի հաղորդմամբ՝ կրասնոդարյան ակումբի ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը վստահ չեն, որ թիմի ռմբարկու Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից և արդեն նրան արժանի փոխարինող են փնտրում:

««Կրասնոդարը» գոլահար հարձակվող է փնտրում: Ակումբի ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ թիմի գլխավոր հարվածային ուժ հանդիսացող Յուրա Մովսիսյանը կարող է հեռանալ ձմռանը»,- ասել է Ռուսաստանի հայտնի գործակալներից մեկը:

«Բուխարովի տեղափոխությունը շատ հավանական է, քանի որ կրասնոդարցիները հուսով են, որ Ալեքսանդրը նոր թիմում կկարողանա վերգտնել ռմբարկուական հատկանիշները, բայց խոսքը վարձակալության մասին է: Ամեն ինչ պետք է որոշվի առաջիկա օրերին, երբ պարզ կդառնա Յուրա Մովսիսյանի պայմանագրի հարցը»,- շարունակել է գործակալը:

Բուխարովի գործակալ Օլեգ Արտյոմովը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Մեկնաբանել