Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողական մեքենաների հարցը որոշել է կացնային ձևով լուծել, քանի որ «մինչ այս պահը համակարգային ձևով հնարավոր չի եղել լուծել»։ Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես առավոտյան էլ էի դրանով զբաղված… ես ուզում եմ գերատեսչությունների մեքենաների ցուցակը, ու գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա։ Այդ կացնային որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց մեր գործընկերները ժամանակին չեն արձագանքել իմ նախկին հրահանգին»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ավտոպարկի շատ մեծ տոկոսը կրճատվելու է։ Հարցին՝ քանի տոկոսը, պատասխանեց՝ մոտավորապես 70-90 տոկոսը:
Տե՛ս նաև՝
Պաշտոնանկ արված պաշտոնյաները «լավ էին աշխատում». Նիկոլ Փաշինյան (լրացված)