Չելսի – Մանչեսթեր Յունայթեդ՝ 5:4

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 4-րդ փուլի կենտրոնական խաղում միմյանց հանդիպեցին երկրի առաջնության առաջատարներ Լոնդոնի «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումն առանձնակի հետքրքրություն էր առաջացրել, քանի որ ընդամենը 3 օր առաջ մանչեսթերցիները մրցավար Մարկ Կլատենբուրգի «թեթև ձեռքով» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում պարտության էին մատնել (3:2) «ազնվականներին»:

Այս խաղը նման էր նախորդին, քանի որ գրեթե ամբողջ հանդիպման ժամանակ հետապնդողի դերում Ռոբերտո դի Մատեոյի սաներն էին, սակայն այօր մրցավարը Կլատենբուրգը չէր և արդյունքում հաղթանակ տարավ «Չելսին»: Այն էլ ինչ հաղթանակ: Բոլորը հիշում են երեկ նույն մրցաշարի շրջանակներում կայացած «Ռեդինգ» – «Արսենալ» (5:7) հանդիպումը:

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը պակաս թրեյլերային չստացվեց. «կապույտները» 3 անգամ հետապնդողի դերում էին և մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում էլ 2 գոլ խփեցին, բաց թողնելով 1-ը, ու հաղթեցին 5:4 հաշվով:

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 5:4

0:1 – Գիգզ (27՛), 1:1 – Լուիս (31՛), 1:2 – Չիչարիտո (43՛), 2:2 – Քեյհիլ (52՛), 2:3 – Նանի (59՛), 3:3 – Ազար (90+4՛), 4:3 – Սթարիջ (97՛), 5:3 –Ռամիրես (116՛), 5:4 – Գիգզ (120):