Մարզերում և Երևանի բարձրադիր հատվածում սպասվում է ձյուն

Առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Մի շարք մարզերում, ինչպես նաև Երևանի բարձրադիր հատվածում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։ Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի»,- ասված է հաղորդագրությունում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։

Մեկնաբանել