Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Ալկոյանոյին

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում հյուրընկալվելիս 4:1 հաշվով պարտության մատնեց «Ալկոյանոյին»: «Արքայական» ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման (21՛, 88՛), մեկական անգամ էլ աչքի ընկան Կական (35՛) ու Ռոդրիգեսը (67՛): Տանտերերի միակ գոլը խփեց Լարան (77՛): Պատասխան հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

Մեկնաբանել