Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում, դեկտեմբերի 25-ին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, թեև այդ նիստը նախագահելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը»,- ասել է Ուշակովը։