Մոուրինյո. Շատ լուրջ ենք վերաբերվում Իսպանիայի գավաթի խաղարկությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի գավաթի խաղարկության «Ալկոյանոյի» հետ խաղից հետո (4:1) հանդիպել է լրագրողներին:

«Ինձ դուր եկավ, թե ինչ տրամադրվածությամբ մտանք խաղադաշտ: Ցույց տվեցինք, որ պրոֆեսիոնալներ ենք և հարգում ենք «Ռեալի» անունը: Խաղին լավ տեմպ էինք հաղորդել և գործում էինք տրամադրված:«Ռեալն» ամենայն լրջությամբ է մոտենում այս մրցաշարին: Չենք ուզում կրկնել նույն սխալները, որոնք եղել են ակումբի պատմության մեջ: Հասկանում էինք, որ «Ալկոյանոն» գործելու է մեծ ցանկությամբ: Նրանց կազմում կան մի քանի լավ խաղացողներ, իսկ գլխավոր մարզիչը շատ լավ մասնագետ է»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում AS-ը:

Մեկնաբանել