Լիբանանում հրադադարը Իրանի ու ԱՄՆ-ի համաձայնության արդյունք է

Լիբանանում վաղ առավոտից հաստատված հրադադարն իրականություն է՝ չնայած մինչև այդ եղած վատատեսությանը, նշում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում։ Նա ասվածի լավ օրինակ է համարում բազմաթիվ քաղաքացիների վերադարձը բնակավայրեր։ Գանտահարեանը անդրադառնում է ԱՄՆ-Իրան երկխոսության դերին և վերլուծում «Հեզբոլլահի» ապագան։

Մեկնաբանել