Գործընկերային բովանդակություն:
Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումի ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և նախագահ, «Մոդեռնայի» նախագահ դոկտոր Նուբար Աֆեյանը և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Վաչե և Թամար Մանուկյանների անվան աղեստամոքսային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլեանը խոսում են «Ավրորայի» առաքելության ոգեշնչող արժեքների մասին։ UCLA-ի «Խոստում» ինստիտուտի հետ գործընկերությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմակերպած և Devex-ի նախագահ ու գլխավոր խմբագիր Ռաջ Կումարի հետ զրույցում անդրադառնում են անձնական պատմությունների, «Երախտագիտությունն` ի գործ» գաղափարին և «Ավրորայի»՝ աշխարհի մարդասերներին աջակցելու յուրահատուկ մոտեցմանը։