Դի Մատեո. գործի մեջ տեսանք ապագա աստղերին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած հանդիպումը (5:4):

«Վերջին մի քանի օրվա ընթացքում սա երկրորդ դիտարժան հանդիպումն էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Այսօր գործի մեջ տեսանք ապագա աստղերին: Նշեմ, որ «Չելսին» խաղում էր մեծ ցանկությամբ:

Իհարկե, մեզ հետաքրքրում է, թե ինչու մրցավարը 11 մետրանոց չնշանակեց մրցակցի պաշտպան Կինի ձեռքով խաղալու համար: Ուղղակի անհավանական է, որ «Չելսին» այդքան հաճախ բախվում է մրցավարական սխալներին: Ուզում ենք, որպեսզի բոլորին արդար դատեն: Ինչ վերաբերում է Գիգզի խաղին, ապա նա իսկական օրինակ է բոլոր ժամանակակից ֆուտբոլիստների, այդ թվում` «Չելսիի» համար»,- մասնագետի խոսքերն է փոխանցում The Guardian-ը: