Գործընկերային բովանդակություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2024թ. մայիսին Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումի շրջանակում Լոս Անջելեսում կազմակերպել է «Կլիմայի փոփոխություն և բնապահպանական արդարություն» թեմայով քննարկում։ UCLA-ի Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը միավորել է իրավաբաններին, գործարարներին և բնապահպաններին առանցքային հարցի շուրջ, այն է՝ ինչպես կառավարություններին, կորպորացիաներին և անհատներին պարտադրել պատասխանատվություն ստանձնել շրջակա միջավայրի ոչնչացման համար։