Նոյեմբերի 29-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»,- ասված է հաղորդագրությունում։