Ավտոբուսներում արդեն հնարավոր է վճարել բանկային քարտերով

Արդեն բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներով հնարավոր է վճարում իրականացնել բանկային քարտերով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված: Այս մասին Երևանի քաղաքապետարանի նոյեմբերի 2-ի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ վճարման դեպքում քաղաքացիներից միջնորդավճար չի պահվելու։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ մետրոյում քարտերով վճարման հնարավորությունը կլինի ավելի ուշ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ ավտոբուսներում դեռևս չի գործում հեռախոսների NFC վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի:

Մեկնաբանել