Բայրամովը մերժել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյանին հանդիպելու առաջարկը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է ամերիկյան կողմի միջնորդությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հանդիպելու առաջարկը։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանգիտական աղբյուրները։

«Ադրբեջանական կողմը կտրականապես հրաժարվել է հանդիպում անցկացնելու Բլինկինի առաջարկից։ Պատճառն այն է, որ Բայդենի վարչակազմը անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ պատճառով Ադրբեջանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ մասնակցի խաղաղության օրակարգին»,- ասել է դիվանագիտական աղբյուրը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համաձայնություն տվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկին՝ Մալթայում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Մեկնաբանել