Զինվորներ տեղափոխող «Ուրալը» Քարվաճառում վթարի է ենթարկվել

ԼՂՀ Քարվաճառ բնակավայրում (Քելբաջար) ավտոպատահար է տեղի ունեցել: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Լրատվական ռադիոյին» հայտնել է, որ միջադեպի հետևանքով զինծառայողներ են տուժել:

Ըստ նախնական տեղեկությունների` զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, բոլորն են պայմանագրային զինծառայողներ են:

Նախարարությունից պատահարի ու տուժածների վերաբերյալ մանրամասներ կտրամադրեն ավելի ուշ:

Մեկնաբանել