Հելոուինի տարօրինակ ու ցավալի արդյունքներից

Անգլիայի հյուսիսային Ռոյթոն քաղաքի մանկական երգչախմբի սաները, Հելոուինի առթիվ երաժշտական համարի կատարման ավարտից հետո նվեր են ստացել կոնֆետանման փաթեթիկներ՝ սպիտակ փոշով լի. հաղորդում է Interfax-ը: Երեխաների ծնողներն անմիջապես ոստիկանություն են հանձնել այդ կասկածելի փաթեթիկները: Փորձագիտական եզրակացությունը պարզել է, որ դրանց մեջ կոկաին է եղել լցված: Ձերբակալվել է 23-ամյա երիտասարդ, ում առաջադրվել է թմրանյութեր պահելու մեղադրանք: «Ծնողներն ու ոստիկանությունն արագ են արձագանքել՝ ի շահ հանրության անվտանգության: Կարծում եմ, խոսքը միայն մի՝ եզակի դեպքի մասին է»,- հայտարարել է Մաչեսթրի ոստիկանության կոմիսար Քեթրին Հանքինսոնը:

Հոլոուինի տոնը ողբերգության է վերածվել Իսպանիայում, ուր հանրային խուճապի արդյունքում երեք կին է մահացել, ևս երկուսը ոտնատակ են եղել և լուրջ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անհայտ անձը անկանոն կրակ է բացել մարդկանց վրա, որի արդյունքում երեք մարդ վիրավորվել է:

Իսկ Կոլումբիայի Պրադերա քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ Հելոուինի մանկական տոնակատարության ժամանակ պայթեցված ռումբը երկու մարդու մահվան պատճառ է դարձել, ևս 37 մարդ էլ վիրավորվել է: Այս ահաբեկչությունը, ենթադրվում է, որ իրականացրել են թմրաբիզնեսի հետ առնչվող ձախակողմյան ապստամբները:

Մեկնաբանել