Ձերբակալվել են «Հակահարված» խմբի անդամները

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժին են տեղափոխվել «Հակահարված» նախաձեռնության անդամներ նկարիչ Թաթուլ Սարոյանը և Արտակ Գևորգյանը, հաղորդում է ilur.am-ը:

Ականատեսների խոսքով` այսօր առավոտյան` ժամը 9:30-ի սահմաններում, «Հակահարված» խմբի անդամները փորձել են ոստիկանական բռնությունների դեմ ակցիա իրականացնել Երևանի գետնանցումներից մեկում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչները ֆիզիկական ուժ են կիրառել երիտասարդների նկատմամբ և քաշքշելով բերման ենթարկել:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 13:00-ին, նախատեսված է «Հայաստանն առանց քաղբատարկյալների» ցույցը Վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:

Մեկնաբանել