Քարվաճառի վթարի հետևանքով վիրավորներից 6-ը տեղափոխվում են Երևան. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊԲ-ն խոր ցավով տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան 19 պայմանագրային զինծառայող տեղափոխելիս Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող`

  1. ավտոմեքենայի վարորդ, եֆրեյտոր Արթուր Հովհաննեսի Երեմյանը, ծնված 1960թ., ծառայում էր 1998-ից,
  2. շարքային Գագիկ Կամոյի Վարդանյանը, ծնված 1982թ., ծառայում էր 2009-ից,
  3. շարքային Սանասար Վաչիկի Փիլոյանը, ծնված 1969թ., ծառայում էր 2006-ից,
  4. շարքային Մանվել Սանթրիի Աբիջանյանը, ծնված 1963թ., ծառայում էր 2009-ից:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 15 զինծառայող ժամը 23.45-ին հասցվել են Վարդենիսի ԿԶՀ: Ներկայում կազմակերպվում է նրանցից 6-ի տեղափոխումը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորվածներն են`

  1. շարքային Սարգիս Ռուստամի Զաքարյան, ծնված 1973թ., ծառայում է 2006-ից,
  2. սերժանտ Գևորգ Մնացականի Գևորգյան, ծնված 1978թ., ծառայում է 2006-ից,
  3. շարքային Կարեն Հրաչի Հովհաննիսյան, ծնված 1979թ., ծառայում է 2006-ից,
  4. սերժանտ Էրիկ Ռաֆիկի Խաչատրյան, ծնված 1976թ., ծառայում է 2007-ից,
  5. շարքային Արման Մանվելի Մուրադյան, ծնված 1988թ., ծառայում է 2008-ից,
  6. շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյան, ծնված 1971թ., ծառայում է 2009-ից,
  7. սերժանտ Բաբկեն Գուրգենի Թառոյան, ծնված 1982թ., ծառայում է 2009-ից,
  8. շարքային Աշոտ Կոլյայի Մնացականյան, ծնված 1979թ., ծառայում է 2007-ից,
  9. շարքային Կարեն Կամոյի Ավետիսյան, ծնված 1989թ., ծառայում է 2006-ից,
  10. եֆրեյտոր Արմենակ Լիպարիտի Սահակյան, ծնված 1970թ., ծառայում է 2007-ից,
  11. շարքային Մխիթար Վալերիկի Երեմյան, ծնված 1983թ., ծառայում է 2009թ-ից,
  12. շարքային Դավիթ Ռաֆիկի Հարությունյան, ծնված 1988թ., ծառայում է 2010-ից,
  13. կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյան, ծնված 1987թ., ծառայում է 2008-ի,
  14. եֆրեյտոր Վարազդատ Գարեգինի Եղիազարյան, ծնված 1985թ., ծառայում է 2008-ից,
  15. շարքային Մանուկ Լևուշի Խաչատրյան, ծնված 1974թ., ծառայում է 2006-ից,

ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին:

Մեկնաբանել