«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արդեն կողմնորոշվել է, թե «Ոսկե գնդակի» թեկնածուներից ում է տալու իր ձայնը։ Հաղորդում է AS-ն։
«Նախորդ տարի ես քվեարկեցի Չավիի, Ինյեստայի և Ագուերոյի օգտին, և հենց այդ հերթականությամբ։ Այս տարի ես միանշանակ կքվեարկեմ առաջին երկուսի օգտին, և 3-րդ ձայնս կտամ Իգուաին, Դի Մարիա և Ագուերո եռյակից մեկին», – հայտարարել է Մեսսին։
Սակայն արգենտինացուն հիշեցրել են, որ Իգուաինն ու Դի Մարիան չեն ընդգրկվել 23 թեկնածուների ցուցակում, որին Մեսսին պատասխանել է. «Այդ դեպքում ես միանշանակ կքվեարկեմ Ագուերոյի օգտին»։