«Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշերան, ով այս մրցաշրջանում աչքի է ընկել արդեն 10 անգամ, խոսել է դոնեցկյան ակումբում իր հաջողությունների մասին:
«Շատ ուրախ եմ օգնել «Շախտյորին» իմ գոլերով ու լավ խաղով: Երբ վստահ ես ուժերիդ, ամեն ինչ շատ ավելի հեշտ է տրվում: Ես պարզապես երջանիկ եմ, որ կարիերայիս լավագույն շրջանն եմ ապրում:
Իսկ եթե Մխիթարյանը թուլացնի, ապա ես կարող եմ նույնիսկ թիմի լավագույն ռմբարկուն դառնալ»,-կատակել է Տեյշերան Lancenet-ի հետ զրույցում:
«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է հավաքական հրավիրվելու մասին, ու ես բացառություն չեմ: Ակումբային գործերը լավ են ընթանում և հուսով եմ` Մանո Մենեզեշի ուշադրությունից դա չի վրիպի»: