Ալիևն իսկապե՞ս վախենում է Հայաստանի զինվելուց

«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Շվեյցարիայի դաշնային խորհրդի ընդունած բանաձևը։ Այն երկրի կառավարությանը կոչ է անում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև բաց երկխոսության միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության և հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի նախագահի հարցազրույցին ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությանը։

Մեկնաբանել