Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը վերսկսել է իր աշխատանքը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նոյմեբերի 27-ին ապստամբների կողմից Հալեպի գրավումից հետո ՀՀ հյուպատոսության անձնակազմը տեղափոխվել էր Դամասկոս, ապա Բեյրութ։
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը դեկտեմբերից 8-ից իր աշխատանքները ժամանակավորապես կատարում էր Բեյրութից։ Դեկտեմբերի 8-ին իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումը գրավել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը՝ վերջ դնելով Բաշար Ասադի երկարամյա իշխանությանը։