Կառավարության դեկտեմբերի 19-ի որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։
Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվել էր դեկտեմբերի 12-ին։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2023-ի հունվարից։