Ավերակից զբոսավայր․ Անին՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև

1921-ին Կարսի պայմանագիրը ճակատագրական էր Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի համար։ Հայտնվելով հայ-թուրքական, ինչպես նաև Խորհրդային Միության և ՆԱՏՕ-ի սահմանային հատվածում՝ Անին և հարակից տարածքներն ըստ էության դարձան ռազմականացված ու փակ գոտիներ։

Ի՞նչ է եղել այս ընթացքում, ո՞րն էր Թուրքիայի քաղաքականությունը Անիի նկատմամբ, ի՞նչ փոփոխություններ է այն կրել ժամանակի ընթացքում, ինչպե՞ս են Թուրքիայում այժմ ներկայացնում Անիի պատմությունը, ովքե՞ր են Թուրքիայում գրել և խոսել Անիի պահպանության և կարևորության մասին, վերանորոգման և ամրակայման ի՞նչ աշխատանքներ են ընթանում, ի՞նչ է սպասվում Անիին։

Այս հարցերի պատասխանները գտնելու համար ՍիվիլՆեթի թիմն այցելել է Կարս և Անի, զրուցել Անիի պատմությամբ հետաքրքրվող ու ճակատագրով մտահոգ, ինչպես նաև ամրակայման աշխատանքներին ներգրավված մարդկանց հետ։

Ստորև՝ ֆիլմի առաջին մասը։

Դիտեք նաև՝ «Ավերակից զբոսավայր. Անին Հայաստանի և Թուրքիայի միջև (մաս 2)»

Մեկնաբանել