Ռոնալդուն կարող է տեղափոխվել Ռեալ. Ռայոլա

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ հնարավոր է:

«Այժմ դա միայն ենթադրություն է, սակայն զարմացնում է այն փաստը, որ մենք դրա մասին մտածում ենք ամենայն լրջությամբ: Այժմ Ռոնալդուի տեղափոխությունը ՊՍԺ հնարավոր է, իսկ ընդամենը մեկ տարի առաջ դա կանվանեին խելագարություն», – Ռայոլայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ՊՍԺ-ն խոշոր առաջարկություն է նախապատրաստում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի համար, սակայն ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին հերքել է այդ լուրերը: