Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում իրեն հրավիրել բանավեճի։
Ֆեյսբուքյան իր էջում դրված տեսանյութում Օսկանյանն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը, թե 1994-ից ի վեր ղարաբաղյան բանակցությունները եղել են մեկ բանի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու։ Փաշինյանը այդ թեմայով բանավեճի էր հրավիրել Հայաստանի երեք նախկին նախագահներին և երեքի խոսնակցներից էլ մերժում ստացել։
Տե՛ս՝ Նախկին նախագահները չեն ընդունում Փաշինյանի՝ բանավեճի հրավերը
Օսկանյանն իր տեսաուղերձում մեկնաբանելով Փաշինյանի այդօրինակ հայտարարությունները՝ նշում է, որ դրանք արվում են ինքնարդարացման համար։
«Ես թույլ չեմ տալու, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին»,- ասել է Վարդան Օսկանյանը։
«Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե դու իրոք հավատում ես քո ասածին, եթե դու անկեղծ ես քո ասածի նկատմամբ, դիր ձեռքդ խղճիդ, եթե իրոք հավատում ես քո ասածին, արի մենք բանավեճ ունենանք, քո աչքերին նայելով, մեր ժողովրդի աչքերին նայելով քեզ համոզեմ, ապացուցեմ, որ դու սխալ ես։ Բայց մի պայմանով, որ այդ բանավեճում պարտվելուց հետո,- և ես կասկած չունեմ, որ դու կպարտվես, որովհետև սնանկ են քո բոլոր հիմնավորումները,- դու խոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում, որ առնվազն օրակարգ կբերես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու իրավունքի հարցը։ Այդ պայմանով ես պատրաստ եմ քեզ հետ բանավիճել և սպասում եմ քո պատասխանին»,- ասել է Վարդան Օսկանյանը։
Սիրելի Վարդան
Եւ նկատի ունեցիր որ Արարատի նկարը հեռացած է, կառավարութեան նստավայրի սրահները հիմա ունին Արագածի նկարները, իսկ բնապահպանական պարեկներու նոր հագուստները իրեց թեւի վրայ Արագածի ԼՕԳՈՆ։