Գենդերային հավասարությանն ուղղված գլոբալ ջանքերը՝ «Ավրորա»-ի քննարկման թեմա

Գործընկերային բովանդակություն

2024-ի մայիսին Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումը Լոս Անջելեսում համախմբել էր ազդեցիկ ձայներին՝ քննարկելու գենդերային արդարությունը և կանանց զորեղացումը։ Ֆորումը կազմակերպել էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի The Promise ինստիտուտի աջակցությամբ։ Այն վեր հանեց գենդերային հավասարությունն ընդլայնելու գործում մարտահրավերներն ու հնարավորություններն ամբողջ աշխարհում։ Բանախոսներն էին 2020-ին «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի և զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանը, FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ Զուբեյդա Աքբարը, The Reckoning Project նախագծի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենին դի Ջիովանին և «Գրեմին» հիմնադրամի նախագահ, գլխավոր տնօրեն Զուբեյդա Բեյը: Կանանց և աղջիկներին ավելի շատ աջակցելու մասին քննարկումը վարում էր «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ և Memory Matters ընկերության հիմնադիր տնօրեն Էլիս Գրինվալդը։

Մեկնաբանել