Լիոնել Մեսսիի որդին լույս աշխարհ եկավ

Քիչ առաջ Բարսելոնայում լույս աշխարհ է եկել Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար, «Ոսկե» գնդակի եռակի դափնեկիր Լիոնել Մեսսիի որդին: Այս մասին հաղորդում է Goal. com-ը:

Հիշեցնենք, որ մոտ 2 շաբաթ առաջ ԶԼՄ-ները լուրեր տարածեցին, որ Մեսսին երեխա է ունեցել անգամ համացանցում հայտնվեց երեխայի նկարը, սակայն նույն օրը Լեոն հերքեց այդ լուրերը: Իսկ 10 օր առաջ Մեսսիի գրեթե ամբողջ գերդաստանն Արգենտինայից ժամանել էր Բարսելոնա, որպեսզի դիմավորի Լիոնելի առաջնեկին:

Մեսսին և Անտոնելա Ռոկուզոն իրենց տղայի անունը դրել են Տիագո:

Մեկնաբանել