Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի Հովիկ Աբրահամյանը

Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստն ավարտվել է քիչ առաջ: Այն վարել է ՀՀԿ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա առաջարկել է, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի Հովիկ Աբրահամյանը: Գործադիր մարմինը համաձայն է եղել: ԱԺ նախագահը շտաբի ղեկավար է ընտրվել կուսակցության գործադիր մարմնի միաձայն որոշմամբ:

Շարմազանովի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկուսակցական՝ պատվիրակությունների ընտրության և կազմակերպչական հարցեր:

Մեկնաբանել