Կուբանը ջախջախեց Ամկարին. Օզբիլիսն ու Պիզելլին մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

Այսօր Կրասնոդարի «Կուբանը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվել էր Պերմի «Ամկարին»։ Հյուրերն այս խաղում ունեցել են շոշափելի առավելություն և հաղթել են 3։0 հաշվով։

Կրասնոդարցիների կազմում առաջին րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, իսկ Մարկոս Պիզելլին՝ պահեստայինների նստարանին էր: Օզբիլիսն ու Մարկոսն այս խաղում աչքի են ընկել արդյունավետ գործողությյուններով։ 72-րդ րոպեին Արազն անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով հաշիվը։ Իսկ Պիզելլին փոխարինման դուրս գալուց 2 րոպե անց ձևակերպել է իր թիմի խոշոր հաշվով հաղթանակը (87ր.)։ Իսկ մինչև այդ խաղի հաշիվը 59-րդ րոպեին բացել էր «Կուբանի» հարձակվող Բալդեն։

Այս հանդիպումից հետո «Կուբանը» դուրս եկավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական՝ վաստակելով 25 միավոր։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել