Բնապահպանության նախարարին պատասխանատվության կանչելուն ուղղված ստորագրահավաք Մաշտոցի այգում:
Ստորագրահավաք Մաշտոցի այգում
Post navigation
Posted in:
Բնապահպանության նախարարին պատասխանատվության կանչելուն ուղղված ստորագրահավաք Մաշտոցի այգում:
Լուսանկարիչ Աշոտ Երամիշյանը Արցախյան առաջին պատերազմի վավերագրողներից է։ Արհեստանոցի լուսանկարիչ էր, երբ սկսվեց արցախյան շարժումը։ Երամիշյանը պատմում է, թե ինչպես է արհեստանոցի լուսանկարչից կամաց-կամաց փոխակերպվել պատերազմի ֆոտոլրագրողի։ «Շատ բաներ չգիտեի, որ, օրինակ, Գրադի հետևից չի կարելի նկարել և այլն»,- ասում է Երամիշյանը։ Նրան են պատկանում մի շարք հայտնի լուսանկարներ, որոնք այսօր առանց հեղինակային ստորագրության տարածվում են համացանցում։ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը Աշոտ Երամիշյանի հետ զրուցել է անցյալից՝ թերթելով նրա լուսանկարների ալբոմը։
Ազգային ժողովի նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Հունվարի 27-ին հայտնի էր դարձել, որ Էդուարդ Աղաջանյանն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ լրատվամիջոցների՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Աղաջանյանին փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա: Նամակում նշված է, որ շրջափակումն Ադրբեջանի՝ Արցախի հայաթափմանն ուղղված առաջին փորձը չէ, այլ ուղիղ շարունակությունն է 2020-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, որի ընթացքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը, իսկ 38 000 մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված: Արցախի ԱԳՆ-ն շեշտել է, որ Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի […]
Որքանո՞վ է Հայաստանում հասարակությունը ներգրավված քաղաքական որոշումների ընդունման գործընթացում․ «Քաղաքական երկխոսություն», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունները «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակում անցկացրին վերջին քննարկումը։
Արցախցին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից վարձակալած տրակտորը Քաշաթաղից տարել, թաքցրել է էջմիածնում, հետո հայտարարել է, որ այն մնացել է թշնամու մոտ և 5 մլն դրամ փոխհատուցում է ստացել։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։ «Պարզվել է, որ 2017-ի փետրվարի 23-ին կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի հիման վրա Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից քաղաքացի Ռ.Գ.-ի տիրապետմանը փոխանցված Agrotron-180 4WD E2 մակնիշի անիվավոր տրակտորը 2020-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքից գաղտնի և հափշտակելու նպատակով տեղափոխվել էր Սյունիքի մարզ, իսկ այնուհետև Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին, որից հետո Ռ.Գ-ն Արցախի կառավարության աջակցությունից օգտվելու նպատակով պետական մարմին […]
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ «Գեղարքունիքի մարզի կողմից Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի մարզի կողմից՝ դժվարանցանելի՝ բեռնատարների համար»,- ասված է հաղորդագրությունում։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ «Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորիս, Թալին-Մաստարա-Լանջիկ, Գեղարքունիքի մարզի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի, Սյունիքի (բացի Կապան, Մեղրի, Գորիս քաղաքներից) […]
Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ ՌԴ կառավարության ղեկավարը նկատել է, որ չնայած «արտաքին ծանր իրավիճակին», համագործակցությունը երկու երկրների միջև հաջողությամբ զարգանում է։ Նա նշել է, որ 2022-ի հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտուրը 2021-ի համեմատ աճել է 77%-ով։ Այն գերազանցել է 4,1 մլրդ դոլարը, ինչն ռեկորդային է փոխադարձ առևտրում։ «Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել համատեղ նոր նախագծեր։ Մենք նոր Ձեզ հետ, հարգելի Նիկոլ Վովայի, մանրամասն քննարկում էինք արդյունաբերական կոոպերացիան։ Եվ ոլորտները, որոնք ավանդաբար կարող են հետաքրքրություն ներկայացնել, դա խաղաղ ատոմային էներգիան, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, լոգիստիկան […]
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ «դիվերսիոն գործողություններ» կատարելու մեղադրանքով 39 մարդու է ձերբակալել։ Դրանից երկու օր առաջ լրատվամիջոցների յոթ աշխատակիցներ էին ձերբակալվել Ադրբեջանում «իրանական քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու» կասկածանքով։ Ձերբակալությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ անցած շաբաթ զինված տղամարդը հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչը վատթարացրել է Թեհրանի և Բաքվի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները: Հարձակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարհանել է դեսպանատան աշխատակիցներին և այդ պահից Ադրբեջանի քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Իրան մեկնելուց: Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը Meydan հեռուստաընկերությանն ասել է, որ վերոնշյալ 39 անձինք […]